Մի տեսակ կորցնում ենք մեր հայկական էությունը. Կոմանդոս/տեսանյութ/
«Ռազմահայրենասիրական դաստիարակության դերը շատ կարևոր է»,-այսօր՝ ապրիլի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանը:
Անդրադառնալով «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության մասին» նախագծին Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց, որ պետք է տարբեր կարծիքներ հնչեն, քննարկումներ լինեն, որ ծրագիրը անթերի լինի: «Ռազմահայրենասիրությունը կապ ունի զենքի հետ, սակայն գլխավորը չէ: Աղջիկները կարող են զենք չվերցնել: Ռազմահայրենասիրությունը պետք է հենվի մեր արժեքների վրա: Մենք պետք է ունենանք այն, ինչը պետք է ունենա զարգացած երկիրը»,-նշեց Տեր-Թադևոսյանը:
Նրա դիտարկմամբ՝ ծրագիրը այնքան էլ պարզ չի, մենք մի քիչ ուշացել ենք, քանի որ ամեն կուսակցություն, ամեն դպրոց իր ծրագիրը ունի և մենք պետք է հետևություն անենք, թե որն է ավելի օգտակար:
« Մի տեսակ քաոսի մեջ ենք: Մի տեսակ կորցնում ենք մեր հայկական էությունը:Ես հիսուն տարեկանում Հայաստան եկա և իմ երկրից շատ բան չէի հասկանում:Իմ կինը մասնակցում էր շարժմանը, իսկ ես չէի մասնակցում: Պատահեց մի դեպք, որը ինձ ստիպեց գնալ Ղարաբաղ: Ես ռուսական բանակի սպա էի: Մի օր կարիք եղավ, որ դեղորայք տանեմ Ղարաբաղ: Ղարաբաղում ես տեսա 14 տարեկան տղայի, ում ոտքը գանգրենա էր ու ադրբեջանցիները թույլ չէին տալիս Հայաստան տեղափոխել: Ես մնացի Արցախում և իմ հիմնական գիտելիքները ձեռք բերեցի Արցախում:Կյանքը ինձ ստիպեց փոխել մտածելակերպս»,-մանրամասնեց Արկադի Տեր-Թադևոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: