29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շինարարության ոլորտում աճ է գրանցվել

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ մարզերում շինարարության ակտիվության և գլխավոր հատակագծերի գնահատմանը:

Նա նշեց, որ շինարարության ոլորտի ակտիվության գնահատման չափանիշներից  է հանդիսանում շինարարության թույլտվությունների տրամադրումը: «2017 թ-ին 2016 թ-ի 2404 տրամադրված շինարարական թույլտվությունների համեմատությամբ տրամադրվել է 3407 թույլտվություն՝ 1003-ով ավել»,-ասաց Կ. Կարապետյանն ու հավելեց, որ սրա հետ միաժամանակ պետք է արձանագրել, որ համայնքների, բնակավայրերի գլխավոր հատակագծերի և գոտեվորման նախագծերի բացակայությունը խոչընդոտ է հանդիսանում մարզերում շինարարական աշխատանքների նախաձեռնման, հատկապս կանխատեսելիության ձեռնարկումից:

Ելնելով սրանից՝ վարչապետը  հանձնարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետներին և Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին մեկ ամսվա մեջ մշակել համայնքների ղեկավարների կողմից շինարարությունների թույլատրման նորմատիվային մոտեցումներ՝ անդրադառնալով դրանց տևողությանը և պահանջվող փաստաթղթերի հարցերին, նախատեսել նման թույլտվությունների տրամադրման վերաբերյալ բողոքների համապատասխան ինստիտուտ:

Նա հանձնարարեց նաև Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին ապահովել համայանքների ու բնակավայրերի գլխավոր հատակագծերի ու գոտեվորման աշխատանքի կատարումը, ցուցաբերել հսկողություն, աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացնել կառավարություն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ