26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դրա համար էլ Ալիևը ուզում է վերցնել Երևանը. Գառնիկ Իսագուլյան/տեսանյութ/

«Մենք պետք է նշենք, որ բանակում թերություններ են արձանագրվում, հատկապես երբ լինում են ռազմական բախումներ:Ապրիլյան պատերազմը ի ցուց դրեց որոշակի թերացումներ հատկապես առաջին գծում: Հետագա գործնեության ընթացքում Պաշտպանության բանակը և երկու պետությունների Գերագույն գլխավոր հրամանատարները ձեռնամուխ եղան թերացումների վերացմանը»,-այսօր՝ ապրիլի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդարանական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Իսագուլյանի խոսքով՝ 2016 թվականի ապրիլյան  պատերազմից բավականին լուրջ հետևություններ են արվել և առաջնագծում մենք ունենք  այնպիսի զենք և տեխնիկա, որ ամբողջությամբ կարող ենք վերահսկել, թե ինչ գործնեություն է  պատրաստվում  ծավալել թշնամին: Գառնիկ Իսագուլյանը քաղաքական գործիչներին խորհուրդ է տալիս երբեք չխոսելտարածքներ հանձնելու մասին:

«Ոչ ոք երբեք տարածք չի զիջել  ու չի կարելի շարունակ նման մեկնաբանություններ հնչեցնել: Հայաստանը իրավասություն չունի անգամ Արցախի տարածքների հետ կապված որևէ փաստաթուղթ ստորագրել: Հայաստանը միայն Արցախի տարածքների ամբողջության և անվտանգության երաշխավորն է: Հայաստանը Արցախի կողքին է, բայց ոչ Արցախի փոխարեն: Տարածքներ հանձնելու մասին այս ելույթները երևի հասնում են Ալիևին և նա այդ պատճառով էլ մտածում է Երևանը վերցնելու մասին»,-ընդգծեց Գառնիկ Իսագուլյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ