18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

“Գինի ենք խմելու` թող գան մեզ էլ բռնեն…”

Վաղը բոլոր ժամանակների քաղբանտարկյալների համար պայքարի միջոցառում է հրավիրված: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը իրազեկեցին ԱԻՄ անդամ Վրէժ Զատիկեանը, երգահան Էդվարդ Զորիկյանը և իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Միջոցառումը ընտրված է Շանթ Հարությունյանի ծննդյան օրը: Զատիկեանը նկատեց, որ այս պահին ունենք 15 քաղբանտարկյալներ:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը անդրադարձավ քաղաքական ուժերի դիրքորոշմանը կապված Շանթ Հարությունյանի հետ.” Ոչ մի ուժ ըստ էության չպաշտպանեց Շանթին: Շանթը իր ընկերների հետ դուրս եկավ Հայաստանի քաղաքացու արժանապատվության համար, սակայն  այս պահին նա ազատազրկված է: Բանտարակված է ըստ էության Հայաստանի հանրապետության խիղճը և մենք չակերտավոր դրսում գտնվողներս` չենք կարող մեր ձայնը բարձրացնել մեր ընկերներին պաշտպանելու համար”:

Երգահան Էդվարդ Զորիկյանն էլ տեղեկացրեց, որ վաղը կայանալիք ակցիան ինքը ողջունում է և իր մասնակցությունը բերելու է երգերի ու բանաստեղծությունների տեսքով նաև: Նա արտահայտեց իր պատկերացումները Մաքսային միության մասին նշելով.”Ես չեմ ուզում Զորիկով դառնամ ,բայց ինձ այսօր դարձնում են Զորիկով, ես`  Զորիկյան եմ: Ազատ անկախ Հայաստանում ինչի պիտի լինի քաղբանտարկյալ”, – ասաց Զորիկյանը և հավելեց. ”Գինի ենք խմելու, քեֆ ենք անելու թող գան մեզ էլ ձերբակալեն”:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ