29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ոչ իշխանական ուժերը անակնկալ են պատրաստում

Ազգային ժողովի՝ փետրվարի 3-ի նիստի օրակարգում կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:  Պատգամավորը հայտնեց, որ դրա վերաբերյալ քննարկումները շարունակվում են: ՛՛Ի վերջո, չմոռանանք, որ Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ օրենքով՝ ցանկացած ժամանակ 44 պատգամավորների ստորագրության պայմաններում, անգամ առանց որևէ հիմնավորման այդ հարցը կարող է հայտնվել օրակարգում՛՛,-նշեց նա:

Ի դեպ, Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ ոչ իշխանական չորս ուժերի կողմից փետրվարի 3-ի ԱԺ օրակարգում հրատապ կարգով առաջադրվելու է հարց՝ կապված  ՛՛գազային պայմանագրերի՛՛ հետ: Պատգամավորը չմանրամասնեց, միայն հավելեց. ՛՛Հիմնական նպատակն այն է, որ, ինչպես նախապես հայտարարել էինք, պետք է ամրապնդվեն այն հիմքերը, որոնցով ոչ իշխանական ուժերը մտադիր են Սահմանադրական դատարան դիմել՛՛: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ