26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դրանից հետո իր նման պահվածքն իմ համար զարմանալի է. Գևորգ Պետրոսյանը՝ սկանդալից

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ներկայացմամբ՝  իր և ուսանողի միջև ոչ մի սկանդալ էլ չի եղել, թեթևակի միջադեպ է եղել, որը հարթվել ու գնացել: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում է  անդրադառնալով իր ուսանողներից մեկի այն ահազանգին, որ Պետրոսյանը սպառնացել է կոտրել իր ծնոտը (հեղ. -ուսանողն ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգնական Արմեն Գալջյանն է)։

«Ավելորդ ինտրիգ փնտրելու կարիք չկա։ Ես իմ ֆիզիկական կարողություններն ուսանողների վրա չեմ օգտագործում, բայց եթե մարդը ավելորդ ինքնավստահություն է ունենում, փորձը ցույց է տալիս, որ այդ ավելորդ ինքնավստահության տեր մարդկանց դիմածնոտային համակարգը կյանքում առնվազն գոնե մի անգամ վնասվածք կրում է, այլ հարց է, թե այդ վնասվածքն ում կողմից կլինի», – նշեց Պետրոսյանը։ Նա ընդգծեց, որ ուսանողին նկատողություն է արել դասերին ուշացած գալու, չսափրված լինելու և դասախոսի հետ վիճելու համար։

Պետրոսյանը նշեց, որ նման միջադեպերը չեն կարող հիմք լինել քննական շրջանում ուսանողին հետապնդելու համար։ 

Պետրոսյանը նաև ընդգծեց, որ իր համար տարօրինակ է ուսանողի նման հայտարարությունն այն բանից հետո, երբ ընդունելով իր նկատողությունը՝ ուսանողը խնդրել է ներկա գտնվել իր դասախոսությանը, որն անցել է պատշաճ մթնոլորտում։ «Դրանից հետո իր նման պահվածքն իմ համար զարմանալի է։ Ես չեմ էլ իմացել, որ նա «Ելք» խմբակցության ղեկավարի օգնականն է։ Խնդրում եմ այս հարցը ԱԺ մատույցներում չքննարկել, որովհետև սա համալսարանակա նմիջադեպ է։ Ես նրան վերաբերվում եմ որպես ուսանողի։ Խնդրում եմ չկարևորել այն հարցը, որ ես պատգամավոր եմ, նա ինչ-որ մեկի օգնականը։ Եթե ես դա իմանայի, գուցե իր ղեկավարի միջոցով փորձերի հորդորներս տեղ հասցնել», – հավելեց Պետորսյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ