03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Երբ ասում ենք անփոխարինելի . Շարմազանովը բացում է փակագծերը (տեսանյութ)

«Նախագահն ասում է, որ ինստիտուցիոնալ առումով քննարկումներ չեն եղել, այսինքն՝ գործադիր մարմնում ու խորհրդում այդ հարցը չենք քննարկել: Մեր որոշումը, երբ քննարկենք կներկայացնենք: Մենք առաջնորդվելու ենք բացառապես ՀՀ շահով»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով նախագահ Սարգսյանի երեկվա հարցազրույցի մասին:

Վերջինս նկատեց, որ նախագահը պետականամետ գործիչ է, առաջնորդվում է պետության շահով: «Իմ անձնական կարծիքը ես ասել եմ, և այո, ես ու շատ գործիչներ գտնում ենք, որ պետք է առաջնորդվենք պետական շահով»,-նշեց նա:

Հարցին, թե պետության շահը պահանջում է, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, Շարմազանովն արձագանքեց. «ՀՀ քաղաքական գործիչներից ու ՀՀԿ գործիչների թվում ավելի պատրաստված, իմաստուն, ավելի փորձառու, ներքին ու արտաքին մարտահրավերներն ավելի ճկուն դիմակայող գործիչ քան Սերժ Սարգսյանն է, չունենք»:

https://www.youtube.com/watch?v=95Y1dfO6PiQ&feature=youtu.be

Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե ստացվում է, որ ահռելի մեծ կուսակցության մեջ Սերժ Սարգսյանից բացի այլ թեկնածու չկա վարչապետի համար, ՀՀԿ խոսնակն ասաց.

«ՀՀԿ-ն ունեցել է փայլուն ղեկավարներ, մենք փառքով իրականացնում ենք նրանց սկսած գործը: ՀՀԿ-ն ոչ թե Սերժ Սարգսյանինն է, այլ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներից մեկն է: Անփոխարինելի երբ ասում ենք, նկատի չունենք, որ այս կամ այն գործիչը չլինի, աշխարհը շուռ կգա, մենք նկատի ունենք, որ տվյալ պարագայում, ըստ մեր սուբյեկտիվ կարծիքի, նրանից առավել արդյունավետ կառավարող չկա»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ