09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Պարոն նախագահը հստակ նշեց, որ անձնական հավակնություններն ավելի ցածր են»

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՍԴ նախագահի նախագահի թեկնածու Հրայր Թովմասյանին հաջողություն մաղթեց՝ հիշեցնելով, որ նրա պրոֆեսիոնալիզմի մասին արդեն խոսվել է այս դահլիճում: «Դուք ձեր ամբողջ կենսագրության ժամանակ դրսևորվել եք որպես սրտացավ ու պետական ջատագով: Եթե այստեղ մարդիկ մեղադրում են ժողովրդին, որ իրենց չեն ընտրել, մի՛ արեք այդպես, ՌԴ-ում էլ նման մեկը մեղադրում էր, նրան էլ 5 տոկոս է տրվել»,-ասաց նա ՝ դիմելով ընդդիմադիրներին: Մասնավորապես «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դժգոհություն հայտնեց Հրայր Թովմասյանի առաջադրման վերաբերյալ:

Նա նկատեց, որ եթե ընդդիմադիրներն ասում են, որ ժողովուրդը 10 հազար դրամով է ընտրում, ապա հենց այդ նույն ընդդիմադիրների քաղաքական կշռի ցածրության մասին է դա խոսում:

Ապա ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցին. «Պարոն նախագահը հստակ նշեց, որ անձնական հավակնություններն ավելի ցածր են, քան պետության շահն է, ու սա է տարբերությունը քաղաքական անցողիկ գործիչներից մինչև պետական գործիչների»,-նշեց նա:

Շարմազանովը կոչ արեց հնարավորություն տալ, որպեսզի իր հնարավորությունները ծառայեցնի ՍԴ նախագահի պաշտոնում ի շահ պետության զարգացման և բարօրության:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ