27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ե՞րբ կարելի է ասել՝ «Մի դատիր, որ չդատվես»

Ե՞րբ կարելի է ասել՝ «Մի դատիր, որ չդատվես»:

Թերության մասին բարձրաձայնելը շտկելու համար, այլ բան է, քննադատել միտումնավոր հեղինակազրկելու համար` այլ բան է: Երբ թերությունը առկա է, և գայթակղության առիթ է հանդիսանում,  վախեցած լռելը սխալ է : Սխալ է նաև ուրիշի մեղքերի ֆոնի վրա պարծենալ սեփական ժամանակավոր անմեղության վրա: Եթե կարող ես ուղղել մեկին, խնդրիր Աստծու օգնությունը և օգնիր անձին տեսնել իր սխալը, երբ առանձին եք :

Ցանկացած մեղք կարող է գործել ցանկացած մարդ, ցանկացած իրավիճակում: Ուղղակի լավ չէ, երբ բոլոր իրավիճակների համար ասում ենք նույն անգիր արած սուրբգրային միտքը, թե` «Մի դատիր, որ չդատվես»: Կարծես թե արտահայտությունը մի տեսակ դառնում է ինքնապաշտպանության միջոց: «Մի դատիր, որ չդատվես» ասելու փոխարեն ասենք իրոք, դա իմ բացթողումն էր, իմ սխալն էր, իմ մեղքն էր, իմ անուշադրությունն էր, իմ անզգուշությունն էր, և այլն, ինչպես կուզեք ձևակերպեք:

Երբ Արդար Դատավորը տեսնի, որ մեկին օգնել ես ազատվելու մի մեղքից, որը շատերի համար գայթակղություն է եղել, միթե քեզ կասի ինչո՞ւ դատեցիր նրան: Նույնիսկ ենթական կարող է իր վերադասի սխալը շտկել, եթե առաջնորդվի Աստծո Սուրբ Հոգով, ոչ թե նրան խայտառակելու համբավ ձեռ բերելու համար: Օգնենք միմյանց մտերիմներով, տեսնելու մեր սխալները, Աստծո բարի կամքի համաձայն, ի սեր Աստծո և ոչ թե միմյանց նսեմացնելու համար: 

Շտկենք մեզ, որպեսզի շտկվի աշխարհը: Գոնե մի բան անենք Աստծու սրտով…

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ