26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այս ստահոդ պետության զինվորը կմնա առանց մայկա ու տռուսիկ. Փաշինյան

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցը հայտարարություն է՝ կազմակերպված պետության դարաշրջանի ավարտի մասին: «Նա պաշտոնապես հայտարարում է այլ պետության մասին, որը պետք է անվանել ստահոդ պետություն»,-ՍԴ նախագահի թեկնածու Հրայր Թովմսյանի ընտրության ժամանակ ասաց Փաշինյանը: Կապելով իր ասածը Հրայր Թովմասյանի հետ՝ նա նշեց, որ նաև Հրայր Թովմասյանի ձեռամբ գրված Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքով խորհրդարանական քննարկումները վեր են ածվում շուտասելուկի, երբ հարցերը քննարկվում են մեկ ժամանոց ռեժիմով, մի քանի րոպե ելույթներով, և պատգամավորները հնարավորություն չեն ստանում՝ կարդալու իրենց իսկ կողմից ընդունվելիք օրենքները:

Ըստ Փաշինյանի՝ ՀՀԿ-ն խորհրդարանում հանրապետության 4-րդ նախագահ ընտրեց, սակայն պարզվում է, որ այդ ընտրության արդյունքները ՍԴ-ում բողոքարկել հնարավոր չէ:

«ՍԴ-ում այդ դրույթներն ուժի մեջ են մտնում նախագահի լիազորությունները ստանձնելու օրը, սա  է ստահոդ պետության հայեցակարգը: Նախագահի ընտրությունները կազմակերպվում են Սահմանադրությամբ չնախատեսվող ձևով ու թեկնածուով, և դրանից հետո հնարավորություն չկա բողոքարկելու, և դրա հեղինակը Հրայր Թովմասյանն է, բա այդքանից հետո Սերժ Սարգսյանն ինչո՞ւ պիտի նրան չգործուղի ՍԴ»,-հարցրեց Փաշինյանը:

Շարունակելով նա հայտարարեց. «Առավոտից իրիկուն այս պետությունը խմում է զինվորի կենացը ոտնկայս, սակայն մայկայի պարտավորությունը թողել է ծնողի վրա, ու եթե չկարողանա մայկա, տռուսիկ ուղարկել ծնողը, այս ստահոդ պետության զինվորը առանց դրա կմնա: Ամենևին էլ հեռու չէ այն ժամանակը, երբ ծնողների վրա կդրվեն ավտոմատները, Իսկանդերի վառելանյութը, տանկերի շարասյունը:

Ստահոդ այս պետությունը պետք է արժանանա լրջագույն դիմադրության»,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ