26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այս աղջիկը լրիվ խելքը գցել է. 168 Ժամ

«Ես նայում եմ Զարուհուն, զարմացած եմ շատ: Այս աղջիկը լրիվ խելքը գցել է, չեմ հասկանում, թե ինչ է ուզում: Եվ առհասարակ աբսուրդ է այս ամեն ինչը: Մարդիկ, ճիշտ է, պատասխանում են իր հարցերին, բայց, իհարկե, նա հասցրել է նրան, որ մարդիկ այդ ձևով են պատասխանում իրեն»,-  հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը` անդրադառնալով այսօր Երևանի ավագանու նիստում «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագծին` Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցը Վուդրո Վիլսոնի անվամբ անվանափոխելու մասին:

Ըստ Ա.Սարգսյանի` Զ.Փոստանջյանին պատասխանելու բառեր դժվար է գտնել, իսկ տղամարդուն վայել չէ կնոջ մասին որևէ արտառոց խոսք կամ հայհոյանք հնչեցնել. «Չեմ ուզում իջնել այդ մակարդակին: Ես քաղաքական գործիչ չեմ և քաղաքականությամբ չեմ զբաղվել երբևիցե, բայց մարդկայնորեն չեմ հասկանում իր արածը, չեմ հասկանում՝ ի՞նչ է ուզում այս աղջիկը, որտեղի՞ց է գալիս, ի՞նչ է ուզում: Երևի ուզում է ցույց տալ, որ իրենք դեռ կան, դեռ գոյություն ունի այդ «Երկիր Ծիրանի» կոչվածը: Բայց որպես տղամարդ, որպես Վազգենի եղբայր՝ չեմ ուզում իջնել իր մակարդակին: Նա իր մակարդակը շատ ցածրացրել է, ավելի բարձր էի գնահատում նախկինում»:

Ա.Սարգսյանը նշեց, որ մոտ 2 ամիս առաջ ինքնաթիռում պատահաբար հանդիպել է Զ.Փոստանջյանին, ջերմ բարևել են միմյանց, զրուցել` մարդկային ջերմ հարաբերությունների մեջ. «Հիմա եթե Զարուհուն տեսնեմ, պետք է ընդամենը գլուխս թեքեմ, որ չտեսնեմ, ասելիք չունեմ իրեն»:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանին մերժել է ԵԾ-ի նախագիծը: Նախքան քվեարկությունը խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մեղադրանքներ է հնչեցրել Վազգեն Սարգսյանի և նրա եղբոր` Արամ Սարգսյանի հասցեին:

«Ինչ վերաբերում է նրան, թե այս նախագծի հետևում ինչ-որ մարդիկ են կանգնած եղել, այդ ձեր պապաներն են կանգնած եղել այն իրադարձությունների հետևում, որ մեր հանրապետությունում տեղի են ունեցել 1996 թվականից: 1996 թվականի իրադարձությունների մեջ  ներգրավված են եղել և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Վազգեն Սարգսյանը: Հիմա եթե մենք բացենք և ընթերցենք այդ օրերի Անվտանգության խորհրդի արձանագրությունը, կտեսնեք՝ ինչ հայտարարություններ են արել այդ մարդիկ: Արամ Սարգսյանը, որ ամպագոռգոռ բաներ է խոսում իր կնքահոր մասին, այն ժամանակ խոսեիք, որ վեց ամիս շարունակ Ռոբերտ Քոչարյանի կեղտոտ, արյունոտ ձեռքերից վերցրել էր վարչապետության պաշտոնը և պաշտոնավարում էր»,- ասել է Զ.Փոստանջյանը` նշելով, որ Արամ Սարգսյանն այն գործիչներից մեկն է եղել, որ «ծախվել է»:

Արամ Սարգսյանը նշեց, որ ընդհանրապես հարկ չի համարում մեկնաբանել Զարուհի Փոստանջյանի խոսքերը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ