10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Կարեւոր տեղեկություն ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետից

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Facebook-յան իր էջում գրում է.

«Մեզ բազմիցս դիմում են քաղաքացիներ հետևյալ հարցով. իրենց անունը կամ ազգանունը անբարեհնչյուն է և ցանկանում են փոխանակել անձնագիրը՝ փոխելով նաև անհատական տվյալները։
Նման խնդրի հետ քաղաքացիները բախվում են հիմնականում չափահաս դառնալուց հետո՝ ցանկանալով անվան վերջից հանել օրինակ՝ «իկ» մասնիկը։

Տեղեկացնում ենք, որ անձնագիրը անհատական տվյալների փոփոխության հիմքով փոխանակելու համար նախ անհրաժեշտ է դիմել ՔԿԱԳ մարմին անվանափոխության պահանջով։
Դիմումի պահանջը բավարարվելուց և համապատասխան փաստաթուղթ (անվանափոխության վկայական, ծննդյան վկայական և այլն) ստանալուց հետո նոր քաղաքացին կարող է դիմել անձնագրային ծառայություն՝ անհատական տվյալների փոփոխության հիմքով անձնագիրը փոխանակելու համար»:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ