07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Փորձում են ճնշում գործադրել գնդապետի վրա` հիվանդ որդուն բանակ զորակոչելով/վիդեո/

Ազատամարտիկ, սեպտեմբերի 20-ից անազատության մեջ գտնվող պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի առողջական ակնհայտ խնդիրներ ունեցող որդուն զորակոչել են բանակ: Վոլոդյա Ավետիսյանի հարազատները ու ընկերները սա դիտում են , որպես քաղաքական հետապնդման մաս:

“Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի” նախաձեռնության նախագահ Գագիկ Սարուխանյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինչպես անհասկանալի է իրենց համար Վոլոդյա Ավետիսյանի նման պարզ ու մաքուր մարդու ձերբակալությունը, այնպես էլ այն, որ գնդապետի վահանագեղձի ու սրտի լուրջ խնդիրներ ունեցող որդուն զորակոչում են զինծառայության:

“Վոլոդյա Ավետիսյան վերջին շրջանի կոչերը` կալանավորումից առաջ և արդեն կալանավայրից քաղաքական բնույթի էին, դրա համար էլ նրան անմիջապես չեզոքացրին: Վոլոդյաին քննիչի միջոցով փոխանցում են, որ ինչպես պետք է իրեն պահի, որ ազատեն: Մեր դիտարկմամբ այս միջոցով փորձում են ճնշում գործադրել նրա վրա”,-նշեց Գագիկ Սարուխանյանը:

Նա նկատեց նաև, որ Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում: Գնդապետը 6 երեխաների հայրէ, որոնցից 2 տղաները արդեն կատարել են իրենց պարտքը հայրենիքի

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ