Գյումրիի ստոմոտոլոգները նեղը գցեցին Առողջապահության նախարարության դեսպաններին
Այսօր Գյումրի էին այցելել Առողջապահության նախարարության ներկայացուցիչները, հանրապետության գլխավոր ստոմոտոլոգը:
Բողոքով նորից Շիրակի մարզպետարան եկած ստոմոտոլոգներին հայտնեցին, որ հանդիպումը տեղի է ունենալու Գյումրիի թիվ 7 դպրոցում: Հանդիպմանը եկած բանախոսները նախ սկսեցին, հորդորել, որ պետք է ավելի կառուցողական մոտենալ: Որոշումը ընդունելուց առաջ երկար մտածել են, մասնագիտական կարծիք հարցրել: Բայց ստոմոտոլոգները իրար հերթ չտալով սկսեցին հարցեր տալ, որոնց այդպես էլ պատասխան չունեին Առողջապահության նախարարության ներկայացուցիչները:
Ի վերջո, նշվեց, ինչքան էլ բողոքեք, որոշումը ընդունված է ու կիրառվելու է, ինչին ի պատասխան գյումրեցի ստոմոտոլոգները բոյկոտեցին ու ասացին, որ Գյումրիում այն չի կիրառվելու:
Մանրամասները՝ տեսանյութում: