Սպառողը շուկայի թագավորն է. Մելիտա Հակոբյան/տեսանյութ/
«Մեր երկրում միայն մեկ օրենք է գործում սպառողների պաշտպանության համար,իսկ այլ երկրներում հարյուրավոր օրենքներ կան»,-այսօր՝ մարտի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
Նշենք, որ այսօր Սպառողների շահերի պաշտպանության միջազգային օրն է: բանախոսը անդրադարձավ տոնի խորհրդին և մանրամասնելով նկատեց, որ Հայաստանում սպառողների շահերի պաշտպանության ոլորտում շատ անելիքներ կան:
«Մենք միշտ պետք է իմանանք, որ ամբողջ աշխարհում կան մարտահրավերներ և այս ճյուղը այնպիսի ճյուղ է , որ զարգազման կարիք ունի»,-նշեց Մելիտա Հակոբյանը:
Մելիտա Հակոբյանը որպես սպառողների շահերի խախտման օրինակ մատնանշեց՝ «Գարդասիլ» պատվաստանյութի պարտադրաբար պատվաստելու փաստը:
«20 տարի պետք է ուսումնասիրվեր պատվաստանյութը և նոր կիրառվեր:Եթե մինչև վերջ չի ուսումնասիրվել այն՝ չի կարելի մարդկանց պատվաստել: Քանի որ պետք է մինչև վերջին թելը ուսումնասիրել: Մենք պարտավոր ենք պաշտպանել սպառողի անվտանգությունը: Սպառողն էլ պետք է կիրթ սպառող լինի:Մարդիկ պետք է հասկանան, որ իրենք են շուկայի թագավորը և չի կարելի ուտել այն ինչ իրենց բռնի ձևով տալիս են»,-ընդգծեց Մելիտա Հակոբյանը:
Սպառողների շահերի պաշտպանը նկատեց, որ օնլայն պատվերների դեպքում բավականին հաճախ են խախտումներ արձանագրվում. «Էկեկտրոնային տարբերակով տոմսեր են պատվիրում և շատ դեպքեր են լինում, որ մեր սպառողները սարսափելի վիճակի մեջ են ընկնում: Գնում են օդանավակայան՝ տոմսը չկա:Պետք է բոլոր կազմակերպությունները և պետական մարմինները միավորվեն, որ կարողանանք ճիշտ ծառայություն մատուցել սպառողին: ԱՄՆ-ում 100 օրվա ընթացքում կարող են տեխնիկան վերադարձնել, իսկ մեզ մոտ 14 օր է ու դա էլ կարելի է ասել չի գործում»,-եզրափակեց Մելիտա Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: