ՍԴ-ը կասեցրեց Պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի գործարկումը
Սահմանադրական դատարանը կասեցրել է Պարտադիր կուտակային կեսնաթոշակային համակարգի ներդրման մասին օրենքի կիրառումը: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի մամլո խոսնակ Հարություն Պապիկյանը:
՛՛Որոշվեց մինչև գործի դատաքննության ավարտը կասեցնել կուտակային կենսաթոշակների մասին օրենքի 76-րդ հոդվածիև 86-րդ հոդվածի երրորդ մասի գործողությունները: Կասեցնել մինչև դատաքննության ավարտը: Դատաքննությունը տեղի կունենա մարտի 28-ին՛՛,-հավելեց Պապիկյանը:
Հիշեցնենք, որ նման միջնորդությամբ ՍԴ էին դիմել ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը: