26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գանձասարի ճերմակ առյուծը. մահացավ անտարբերության պատճառով

Հարգելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ և խոհակիցներ, այսօր հավիտենության ոսկեփրփուր կածանը օծած, կենդանի լեգենդ՝ Լևոն Հայրապետյանի ծննդյան օրն է: Հայու այնպիսի տեսակ, որը իր մարդասիրական ու պացեֆիստական ֆետիշիզմով ցնցել է ողջ հողագունդը, կոտրել բոլոր եղկելի կարծրատիպերը և իր սրբավառ էությամբ ջերմացրել բյուր հազարավոր մարդկանց:

Այսօրվա իրականության մեջ, այս զազիր հասարակարգում, երբ գրեթե ամեն բան և ամեն ինչ արժեզրկվել են, նիհիլիզացիան դարձել է մարդկային տրամաբանության, անփառունակ հանգրվանը՝ ԼևՈՆ ԲԱՐԵՊԱՇՏԻ շունչը ավելի քան երբեք, մենք զգացել ու դեռ դարեր շարունակ զգալու ենք: Այս տիտանի մասին խոսելով ՝ գիտակից անհատը հասկանում է, թե որքան մեղկ ու ստրկամիտ են այն մարդիկ, որոնք տուրք են տալիս անտարբերության ու չարիքի կեղտոտ իշխանությանը, հանուն շահադիտական նկրտումների՝ քամահրում ազգային անգին գոհարները, և իհարկե առաթուր անում նվիրականն ու գեղեցիկը:

 Ամեն մի քայլ ամեն մի երանելի ակնթարթ, յուրաքանչյուր կատարած գործ նա ուղղել է Հայաստան և Արցախ աշխարհները համաշխարհային արենաում ճանաչելի դարձնելու և հայի կենարար արվեստը բոլորին ցույց տալու համար: Եվ այսօր չակերտյալ ասված պատկան մարմինները, վերջապես նախագահը, որը իբր մտահոգ էր նրա ճակատագրով, ոչինչ, ոչինչ չեն ասում, միայն մեռյալ լռություն և ձայն բառբառո անապատի:

 Ես բազմիցս ասել եմ ու հիմա էլ կպնդեմ, եթե անգամ այս իշախանությունները անձնապես որևէ կապ չունեն, ապա անգործությունը և ապատիան մեծագույն հանցանքներ են, որից ծնվում են մյուս եղկելի չարիքները: Դու՛ք պարոնայք լռեցիք, դուք փակեցիք ձեր աչքերն ու ականջները, դուք անտեսեցիք մի տիեզերքի, ում փայլից և տարփանքից հիանում ու արբենում էին բազում այլ ազգեր, սակայն ոչ դու՛ք, որովհետև որպես սարսափի իշխանության ներկայացուցիչներ չէիք կարող ընդունել այն ճշմարտությունը, ինչը հասցեագրված էր ձեզ:

ԼևՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ մահացավ պետության անգո դեմքերի անգործության և իհարկե համընդհանուր լռության երեսից: Այո խոսեցին, սակայն շատ կարճ, եթե միայն…..Մեր ազնիվ բարեկամ, դաշնակից, Հայոց պետականության անխոցելի վահան, դու իրականում չես մահացել, դու ապրում ես մեր մեջ, մեր հոգու խորը անկյուններում, և դեռ քո վարակիչ, հայրենասեր տեսակով պետք է կրթվեն ու դաստիարակվեն շատ սերունդներ, ո՛վ Գարեգին Նժդեհի քաջարի հետևորդ: Աշխարհահռչակ ֆիլանտրոպ,մայրերի մայր, ինչպես նաև հայի արյուն ունեցող Մայր Թերեզան ասել է.«Այս անգութ կյանքում, նրանք, որոնց համար մարդկային կյանքը և հոգին վեր է նյութականից ու մոտ աստվածայինին, այդ մարդիկ արդեն իսկ դրախտում են»:

Բողբոջի՜ր ու ծաղկի՜ր, բուրյան նարդոս, մշտնջենական, լուսապսակ հոգիդ որպես փարոս լույս է ճռագում ու զորավիգ դառնում շատերին…….Ծնունդդ շնորհավոր, ննջի՜ր խաղաղությամբ՝ իմ բաեպաշտ և սեգ լեռ անմահության, մեր շատ պաշտելի ԼևՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ:

 Հարագանոք իրավաբան, հրապարակախոս ՝Հայկազ Մակարյան……

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ