26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոնց է Հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո»-ն մտել կանանց գաղութ. Հայկական Ժամանակ

Հանրային հեռուստաընկերության եթերում «Լավ երեկո»-ի մարտի 8-ի հա­ղորդումը բուռն քննարկ­վում է սոցիալական ցան­ցերում: Հեռուստադիտող­ներին դուր չի եկել Արուս Տիգրանյանի ռեպորտաժն «Աբովյան» ՔԿՀ-ից՝ Կա­նանց գաղութից»):

Ըստ կարծիքների՝ Արուս Տիգրանյանը ծաղրել է անազատության մեջ գտնվող կանանց: «Ես ընդհանրապես ծաղրանք չեմ տեսնում: Նպատակն ինչ-որ մեկին ծաղրելը չէ: Բնականաբար, ոչ մի բան միտում­նավոր չի արված»,- ասել է «Լավ երեկոյի» հաղորդավար Արամ MP3 : Բայց թերթի զրույցում «Հետք» պարբերականի լրագրող Գրիշա Բալասանյանը ուշադրություն է հրավիրել մի այլ հան­գամանքի վրա:

Ըստ լրագրողի քրեակատարողական վարչությունը սովորաբար մերժում է լրագրողնե­րին, որոնք փորձում են թույլտվություն ստանալ ՔԿՀ- ներ մտնելու եւ խնդիրներ բարձրաձայնելու համար, պատճառաբանելով, թե ծանրաբեռնված են: Բայց նման հաղորդումների համար թույլտվություն տալիս են: Ըստ Բալասանյանի, ՔԿՎ-ն թույլտվությունների հարցում առաջնորդվում է սիմպատիայով:

Այլ հրապարակումների ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ