23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Երբ սկսես տրտնջալ ու բողոքել կյանքից, հիշիր …

Անկեղծ եղիր քեզ հետ …
Երբ սկսես տրտնջալ ու բողոքել կյանքից, հիշի՛ր …
Մկրտվելիս խոստացար հրաժարվելով հրաժարվել չարից:
Հրաժարվեցի՞ր: Ո՛չ:

Պատարագի ժամանակ աղոթքով Աստծուց ներողություն խնդրեցիր քո գործած կամա և ակամա մեղքերի համար: Հրաժարվեցի՞ր այդ մեղքերից: Ո՛չ: Մեղքերի ընդհանրական խոստովանության ժամանակ ծնկաչոք ներողություն խնդրեցիր, որ քրիստոնեությունն ընդունելուց հետո քո գործերով անարժան ես գտնվել: Դարձա՞ր արժանի: Ո՛չ:

Սա հոգևոր ոլորտում, հիմա դառնանք աշխարհիկ ոլորտ: 
Եթե դու ամեն օր քո աշխատավայրում թերանաս քո պարտականությունների մեջ, կամ ամեն օր ուշանաս աշխատանքից, ապա շուտով քեզ կհեռացնեն աշխատանքից և արդար կլինի, որովհետև դու հանձն ես առել որոշ պարտականություններ և թերանում ես:

Եթե Աստված արդար վարվի քեզ հետ և պատժի քեզ քո թերացումների համար, նույնպես արդարություն արած կլինի: Բայց Աստված ավելի շատ սիրում է քեզ և չի հեռացնում կյանքից, որպեսզի հասցնես շտկել բացթողումներդ, որ անտեսել ես: Դեռ մի բան էլ դո՞ւ ես տրտնջում և բողոքում կյանքից:

Իսկ եթե դու այս բոլորը պարտաճանաչ կատարում ես, ուրեմն դու տրտնջացող ու բողոքող քրիստոնյա չես, այլ ցավում է սիրտդ նրանց համար, որոնք իրենց անօրենության և ագահության պատճառով անտեսում են օրենքն ու պատվիրանը` ցավ պատճառելով շատերին և քեզ: Թող ողորմի դարձյալ մեզ մեր Գթառաթ Հայրը մեր անգիտության, ծուլության և անհնազանդության համար:
Իսկ մենք գոնե լուռ մնանք ու աղոթենք…

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ