ԿԽՄԿ ներկայացուցիչները Երեւանում են /վիդեո/
Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն ՀԿ-ում էին: ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտը Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի տնօրեն Տարոն Սիմոնյանին ու կազմակերպությանը նվիրեցին միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ շուրջ 50 անուն գրքեր եւ ձեռնարկներ:
Տիկին Էպրեխտը նշեց, որ այցելության նպատակն է վերահաստատել Հայաստանում միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) ինտեգրման և խթանման ուղղությամբ համատեղ աշխատելու կողմերի պատրաստակամությունը: Տարոն Սիմոնյանն էլ ասաց, որ նախատեսվում է, որ երկու կազմակերպություններն այս տարվա ընթացքում համատեղ աշխատանքներ եւ միջոցառումներ կիրականացնեն՝ նպատակ ունենալով երիտասարդությանը, գիտնականներին եւ իրավակիրառներին ներգրավելու ՄՄԻ-ի եւ դրա ազգային կիրարկմանն ուղղված գործունեությունում:
Փոխանցում ենք նոր ստեղծվող ռեսուրսային կենտրոնի համար շուրջ հիսուն անուն գրքեր, տարբեր հետազոտողների համար միջազգային մարդասիրական իրավքունքի վերաբերյալ: Ինֆորմացիա ստանալու համար, սա առաձին քայլն է, համագործակցության համար այս կազմակերպության հետ:
2014-ին այլ ծրագրեր ևս լինելու են, և սա առաջին քայլն է:
Մանրամասները՝ տեսանյութում: