ՀՅԴ, ՀԱԿ, ”Ժառանգություն” դուրս եկեք առնետների ժողովից
”ՀՅԴ, ՀԱԿ, Ժառանգություն` կրկին հորդորում ենք. դուրս եկեք առնետների ժողովից, վայր դրեք մանդատները, ձեր ներկայությամբ մի օրինականացրեք դավաճանների, գողերի ու մարդասպանների իշխանությունը:
Եթե մեզ չեք ուզում լսել` նայեցեք ուկրաինացիներին, նրանք այսօր Ժողովրդական Ռադա ստեղծեցին, այսինքն արել են այն, ինչը ես դեռեւս 2013 թ. մարտի 20-ին Ազատության հրապարակում առաջարկում էի ձեզ. եկեք բոլորս միասին ժողովրդական Հիմնադիր Խորհրդարան ստեղծենք ազգի ուղիղ ու անմիջական բաց քվեարկության միջոցով, հենց հրապարակում”,-Facеbook-յան իր էջում գրել է ՛՛Նախախորհրդարանի՛՛ անդամ Տիգրան Խզմալյանը: