26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես չեմ տեսնում որևէ բովանդակային քննարկում այսօր կառավարության նիստին. նախարար

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը խորհրդարանում «Կառավարության կառուցվածքի մասին և հարակից» օրենքներում հարցի քննարկման ժամանակ բարձրացրեց այն հարցը, որ Աժ աշխատակազմի ղեկավարը կարող է մասնակցել կառավարության դնռփակ նիստին, սակայն  պատգամավորները չեն կարող մասնակցել: Ապա նա հարցրեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, թե ինչու են կոլեգիալ բոլոր մարմինները վարչապետի ենթակայության ներքո անցնում:

«Նախ ոչ բոլորն են անցնում վարչապետի ենթակայության ներքո,  բայց որպեսզի լինի ակնհայտ, ասեմ, որ ընդգված քաղաքական  պատասխանատվություն է սա»,-նկատեց նախարարը:

Պատգամավորի համոզմամբ՝ խոսքը սուպերվարչապետացման մասին է, ինչին նախարարը չհամաձայնեց: Ըստ նրա՝ սա շատ մեծ պատասխանատվության է տանում:

«Դռնփակ նիստերը կամ հարցի վերաբերյալ տեղեկատվություն տալը կառավարության ներքին գործն է, որոշ երկրներում դա հակառակն է, օրինակ՝ Իսրայելու հրաժարական կարող է տալ այդ նախարարը, ով կառավարության դիրքորոշմանը հակառակ տեսակետ է ներկայացրել կամ մանրամասներ է ներկայացրել առանց համաձայնության»,-նշեց Հարությունյանը:

«Ելքի» պատգամավորը շարունակեց՝ նշելով, որ նախարարի բերած պատճառները չեն համոզում, որ կառավարության դռնփակ նիստ անցկացնելը հիմնավոր է: Դավիթ Հարությունյանն էլ ասաց, որ կարող է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ «Ելքի» խմբակցության նիստը, եթե տեսախցիկներ լինեին:

«Ես չեմ տեսնում որևէ բովանդակային քննարկում այսօր կառավարության նիստին, մենք բոլոր բախումները հանում ենք դուրս, պատկերացնո՞ւմ եք՝ ձեր ֆրակցիայի նիստերն ինչի կվերածվեն, եթե տեսախցիկների տակ լինեք»,-եզրափակեց նախարարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ