08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Որդին փորձել է խեղդել մորը /վիդեո/

Henaran.am-ի խմբագրությանը որերորդ անգամ դիմում է որդու ամարդկային վերաբերմունքի զոհ դարձած մայրը` Գոհար Մանուչարյանը: Նախկինում նա խնդրում էր չհրապարակել իր անունը, հետևաբար մենք հաշվի առնելով կնոջ ցանկությունը` պայմանական տառերով էինք ներկայացնում նրան:

“Այսօր հերթական անգամ ծեծեց ինձ, երեկոյան դիվիդիով բարձր երաժշտություն էր լսում` ներքևի հարևանը եկավ բողոքեց: Ասեցի` տղա ջան ես` հեչ, բայց հարևաններին մի խանգարի: Հարձակվեց վրաս` հանեց դիվիդիի լարերը, ուզում էր դրանցով ինձ խեղդի: Զանգեցի ոստիկանություն, մինչև իրենք կգային տանից փախավ…” ,-պատմեց Գոհար Մանուչարյանը:

Միակ որդին` Նվեր Բալասյանը մոր համար իսկական “նվեր” է դարձել: Արդեն չորս տարի անընդմեջ որդու կողմից բռնության է ենթարկվում:

Գոհար Մանուչարյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Մարդու իրավունքների պաշտպանը զարմանք է ապրել նրա վիճակը տեսնելով:

Տիկին Գոհարը խճճվում է սեփական ողբերգության պատմությունների ժամանակագրության մեջ … որդու նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է` հանցակազմի բացակայության պատճառով: Մայրը պնդում է, որ ոստիկանության որոշ պաշտոնյաներ հովանավորում են որդուն:

Հ.Գ  Henaran.am-ի խմբագրությունը դիմում է բոլոր պատկան մարմիններին` ուշադրություն հրավիրելով անօգնական մոր վրա: Մենք հետևողական ենք լինելու եւ գործի հետ կապված յուրաքանչյուր արձագանքի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն կհրապարակվի: 

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ