26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ռուսաստանի հենարանն ու հաղթական քարտը նրա ռազմական ուժն է» /տեսանյութ/

Օրերս ՌԴ նախագահը հայտարարեց՝  Ռուսաստանն ակնթարթային միջուկային հարված կհասցնի, եթե իր կամ իր դաշնակիցների դեմ միջուկային կամ էլ պետության հիմքերին սպառնացող զանգվածային խոցման այլ զենք կիրառվի։

Անդրադառնալով այս թեմային՝ այսօր լրագևողների հետ հանդիպման ընթացքում լեզվաբան  Նարինե Դիլբարյանը նշեց՝ ՌԴ-ի  համար  ԱՄՆ-ի  պատժամիջոցներին հակադրվելու միակ միջոցը մնում է ուժի ցուցադրումը:

«Ռուսաստանի հենարանն ու հաղթական քարտը նրա  ռազմական ուժն է: Որևէ տնտեսական առաջընթաց մենք այդպես էլ չտեսանք», – ասում է նա:

Բանախոսը շեշտեց՝ պատժամիջոցների կիրառումը ստիպեց ՌԴ ղեկավարությանը գտնել հակազդեցության տարբեր ձևեր, և պատահական չէ ամերիկյան հրապարակումները, թե Մոսկվան ներազդել է ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա։

«Որքան էլ Վլադիմիր Պուտինը խոսում է զենքի մասին, պետք է խոստովանենք, որ պատերազմում են արդեն այլ տեխնոլոգիաներով: Իսկ պետք է արձանագրենք, որ այդ տեխնոլոգիանների առումով Ռուսաստանը կարծես հաղթում է», – նշում է Նարինե Դիլբարյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ