22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները հանդիպել են

Մարտի 2-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Երևան ժամանած Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:

Նախարարները գոհունակությամբ արձանագրեցին, որ բարձր մակարդակով հայ-վրացական մշտական շփումները հնարավորություն են ընձեռում վերահսկելու ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքն ու նախանշելու նոր ծրագրեր։

Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն քննարկեցին Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, միջազգայն կառույցների շրջանակներում փոխգործության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացմանն առնչվող հարցեր։

Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձան տարածաշրջանային ու միջազգային հրատապ մի շարք խնդիրների:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ