06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Աբսուրդ է առաջարկել վերանվանել Վազգեն Սարգսյանի անվան փողոցը. ՀՀԿ

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ «Երկիր ծիրանի» կուսակցության կողմից արված առաջարկն՝ անվանափոխել Վազգեն Սարգսյանի անվան փողոցը, շատ անհաջող ու անհեթեթ է: «Ինչպե՞ս կարելի է նման բան առաջարկել: Վազգեն Սարգսյանը ոչ միայն մեր առաջնորդն է եղել, նա ազգային հերոս է, Վազգեն Սարգսյանը Արցախյան հերոսամարտի խորհրդանիշերից մեկն է»,-հավելեց նա:

Շարմազանովը նշեց, որ Վազգեն Սարգսյանը վերկուսակցական ազգային գործիչ է, և աբսուրդ է, որ որևէ մեկի մտքով կարող է անցնել վերանվանել նրա անվան փողոցը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ