26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այս պարզ բաները որ իմանանք, լռելը կդառնա անհրաժեշտություն

«Ուզո՞ւմ ես, ես էլ քո գաղտնիքները բացահայտեմ բոլորի առջև»:

Երբ դու չես արժևորում Տերունական կիրակին Պատարագի խորհրդով,  և եկեղեցու խորհուրդները, նաև որևէ կապ չունես եկեղեցու հետ, ապա  քո քննադատական խոսքը մի լումա չարժե, և անտեսված է բոլորիս կողմից, որովհետև կառուցողական չէ, այլ զրպարտություն: Սրտացավություն չէ,  այլ ատելություն, իսկ հոգում ատելություն ունեցող մարդը ամենախեղճն է:

Երբ դու եկեղեցու անդամ ես, և քոնն է այդ բոլորը, դու ապրում ես դրանցով  և առանց եկեղեցի չես պատկերացնում քրիստոնյայի կյանքը, ապա դու երբեք զրպարտական խոսք չես ասի, քանի որ գիտես քո մեղավոր լինելու մասին: Կա մի երրորդ տեսակետ:

Երբ դու որևէ կերպ չես առնչվում եկեղեցու հետ, Պատարագը քեզ հաղորդ չէ, չգիտես, թե ինչ է Սուրբ Հաղորդությունը, չգիտես Խորհուրդների նշանակությունն ու կարևորություն քո կյանքի մեջ, ուրեմն դու առհասարակ իրավունք չունես խոսելու մի բանի մասին, որ քոնը չէ, դու իրավունք չունես խոսելու իմ եկեղեցու, և իմ քահանայի մասին, դու զբաղվիր քո գործերով, հազիվ հասցնես: Քեզ էլ վերևից մի հարց է գալիս, երբ հանիրավի քննադատում ես, ուրեմն լռիր, որ լսես այդ հարցը: Այսպիսին է հարցը մոտավորապես. «Ուզո՞ւմ ես, ես էլ քո գաղտնիքները բացահայտեմ հանրության առջև»:

Աղոթիր այն քարոզիչ քահանայի համար, որի խոսքից քո սրտում հեղաշրջում կատարվեց Աստծո հանդեպ: Քո աղոթքը ավելի է զորացնում նրան, ինչը խիստ կարևոր է հավատացյալ քրիստոնյաների համար: Դա արա թաքուն, քո աղոթքին կից, ամեն օր: Քո սրտում եղած հեղաշրջումը քեզ կտանի դեպի փրկություն: Ուրեմն քո փրկության գործին բաժնեկից է նաև քահանան: Միշտ հիշիր դա:
Մի բամբասիր այն քահանային, որի սխալը տեսար, դրանով դու նրան չես ուղղի, բայց կկորցնես մի առաքինություն, որ կոչվում է լռություն: 

Ձեռք կբերես մի մեղք, որը կոչվում է դատել: Ուղղակի այդ պահին պատկերացրու, եթե հանկարծ բացվեր քո հոգու դուռը և երևար քո բոլոր մութ գործերը, կուզեիր, որ մեկը տեսներ, կամ դրանք բացահայտվեին, կամ Աստված քո հանդեպ արդար վարվեր: Ընդամենը մի ակնթարթ է պետք չմեղանչելու համար, դա լռության անհրաժեշտությունն է` քո իսկ օգուտի համար: Նա կարգված է քեզ Աստվածաշունչը բացատրելու համար, քեզ Աստծու հետ հաղորդակից դարձնելու համար: Դու Աստվածաշնչի խոսքին հետևիր…

Վստահ եղիր, Աստված չի ուզում, որ դու որևէ մեկին մեղադրես, հակառակը` հարցնում է. «Ուզո՞ւմ ես, ես էլ քո գաղտնիքները բացահայտեմ բոլորի առջև»:

Այս պարզ բաները որ իմանանք, լռելը կդառնա անհրաժեշտություն: Մի ուրիշ բան էլ հիշիր, Աստված ամեն ինչ տեսնում է մինչև քո տեսնելը, տեսել է նաև քո մեղքերն ու սխալները… եթե քեզ հանդուրժել է, ուրեմն ակնկալում է քո փոխվելը, նոր մարդ դառնալը և ատելությունից ազատվելը:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ