21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մի վախեցեք փողոց դուրս գալ

՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնությունն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կոչ  արեց բոլոր նրանց, ովքեր դեմ են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին դուրս գալ փողոց, գնալ Ազատության հրապարակ ու միասինպայքարել: ՛՛Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, ովքեր անտարբեր չեն, միանալ մեզ ընդդեմ հակասահմանադրական օրենքի և հանուն Հայաստանի Հանրապետության: Մի վախեցեք դուրս գալ փողոց, մի վախեցեք պաշտպանել ձեր իրավունքները՛՛:

Նախաձեռնության անդամները նաև կոչ արեցին այսօրվա հավաքին լինել աչալուրջ և չտրվել սադրանքների: Մեկ այլ հորդորով նրանց դիմեցին ոստիկանությանը:

՛՛Կոչ ենք անում ոստիկանությանը շարժման մեջ չփնտրել հանցագործների. նախաձեռնությունը զուտ սոցիալական բնույթ է կրում՛՛,-ասաց Դավիթ Մանուկյանը:

Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա Մանուկյանը շեշտեց, որ եթե Սահմանադրական դատարանը չարդարացնի իրենց սպասելիքները, քաղաքացիական անհնազանդության ակցիաներն ավելի բուռն են լինելու և շարունակական:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ