28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Բացահայտվել են խարդախության բազմաթիվ դեպքեր /վիդեո/

“2013 թվականին ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը իրականացրել է ընդհանուր թվով 85 ստուգում և 65 ուսումնասիրություն․ այդ թվում ՝ ծրագրային 29, իրավահ մարմիններ պահանջով ՝ 27 եւ ՀՀ վարչապետի հանձնարարականներով 9 ստուգում և 20 ուսումնասիրություն: Տեղեկատվությունը լրագրողներին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը։

Ըստ Ղարիբյանի՝ տեսչության կողմից իրականացված հսկողության ընթացքում արձանագրված գումարներից 2012-ին վերականգնած 1․1 միլիարդ դրամի դիմաց 2013-ի ընթացքում վերականգնվել է 2․3 միլիարդ դրամ։ 2013 թվականի ստուգումներ է իրականացվել արտակարգ իրավիճակների, մշակույթի, կրթության և գիտության նախարարություններում, դրնաց ենթակա որոշ կազմակերպություններում:

Ընտրանքային կարգով ուսումնասիրություններ են  իրականացվել ՊԵԿ-ի 19 հարկային տեսչություններում, որոնց արդյունքում բացահայտվել են խարդախության դեպքեր:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ