Մեզ էլ ազատիր, որովհետև Դու ես մեր Փրկիչը
Քրիստոսն ասում է. Ձեռքերս տարածեցի և ինձ ընծայեցի Տիրոջը. ձեռքերիս տարածումը դրա նշանն է: Փայտի ընդարձակությունը, որից կախվեց ճանապարհի վրա, Արդարը: Հարություն եմ առել, նրանց հետ եմ, նրանց բերանով եմ ես խոսում. նրանց վրա դրեցի իմ սիրո լուծը: Դժոխքը ինձ տեսավ և պարտվեց, մահը թողեց, որ գնամ, և շատերն իմ հետ: Նրա համար մաղձ ու քացախ եղա: Նրա հետ իջա դժոխք. որքա՜ն խորն է այն: Մահը չդիմացավ իմ դեմքի տեսությանը: Մեռածներից կազմեցի ողջերի հավաքույթ, նրանց խոսեցի կենդանի շուրթերով, որպեսզի խոսքս ունայն չլինի: Իմ մոտ վազեցին մեռածները: Աղաղակեցին. Ողորմի՜ր մեզ, Աստծո Որդի, մեզ դուրս հանիր խավարից, որով շղթայված ենք, մեր առաջ բացիր դուռը, որպեսզի դուրս գանք Քո հետ: Մենք տեսնում ենք, որ մահը Քո վրա չունի իշխանություն: Մեզ էլ ազատիր, որովհետև Դու ես մեր Փրկիչը: Եվ ես լսեցի նրանց ձայները և նրանց գլուխներին դրոշմեցի իմ անունը: Ուստի ազատ են և ինձ են պատկանում: Ալլելուիա:
Տաղք Սողոմոնի (Ք.հ. Առաջին դար)