07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Սեյրան Օհանյանը խոստանում է պատժել /վիդեո/

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանելով լրագրողների հարցերին խոսեց նաև վերջին օրերին բանակում տեղի ունեցող միջադեպերի մասին: Մասնավորապես խոսեց ժամկետային զինծառայող Հայկ Հովհաննիսյանի մասին նշելով , որ նախնական տվյալներով տղայի մոտ կայծակնային արագությամբ մենինգիտ հիվանդություն է զարգացել, և ավելացրեց, որ դատաբժշկական փորձաքննությունը մահվան պատճառը վերջնական ցույց կտա:

Բանակում ծեծի ենթարկված Մհեր Խլղաթյանի դեպքի մասին Սեյրան Օհանյանն ասաց, որ քրեական գործ է հարուցվել և վերջնական պետք է պարզել ուժ կիրառվե՞լ է, թե՞ ոչ, իսկ մեղավորները, անպայման, կպատժվեն:

Տեղեկությունները, թե տղային խոշտանգել են, ձեռքերի վրա ծխախոտ են հանգցրել,  նախարարը հերքեց՝ ասելով, որ նրա մարմնին այդպիսի հետքեր չկան:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ