27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գլխատումները սկսեց իր ազգականներից ու մտերիմներից

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը կարծում է ՝ կոռուպցիայի դեմ իրական պայքարն անշահավետ է համար․ չկա համապատասխան քաղաքական կամք և հստակ ռազմավարություն։

«Հայաստանում կոռուպցիան կրում է համակարգային բնույթ՝ և՛ վարչական և՛ քաղաքական մակարդակներով։ Ձևավորված է անպատժելիության մթնոլորտ,  հովանավորչություն,  որոնք  շարունակում են  գերակայել։ Այս տարիների ընթացքում իշխանության գործունեությունը  նպաստել  է ոչ թե  հանրային շահին, այլ միայն մասնավոր հատվածի հարստացմանը։ Օրինական,  ինչպես նաև անօրինական ճանապարհներով տնտեսական ազդեցություն ձեռք բերած մասնավոր հատվածը իշխանության համար ծառայում է որպես ուժեղ հենարան։ Արմատավորված կոռուպցիան վերացնելու համար անհրաժեշտ է քաղաքական և տնտեսական վերնախավերում իրականացնել այսպես ասած «գլխատումներ», այսինքն՝ որոշել, որ հարկավոր  է  X մոնոպոլիստին դուրս է բերել ստվերից,   ապա  նրա  ձեռքից վերցնել մենաշնորհը․ դրանից հետո  Y պաշտոնյան այլևս չի հովանավորելու նրան,  այսնինքն՝ տարածված արտահայտությամբ՝ տանիք չի լինի նրա համար։ Սա կոռուպցիայի պարզագույն մեխանիզմն է։ Կան շատ ավելի բարդ և կատարելագործված մեխանիզմներ կան», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Անի Սամսոնյանը։

Վերջինս շեշտեց՝  այժմ մեր երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ,   երբ վարչակազմի փոփոխումը կարող է վտանգել մասնավորի շահերը, իսկ մասնավորի «գլխատումը» կխարխլի իշխանություն ունեցողների դիրքերը։

«Եվ պետք է նշեմ նաև, որ մեր հանրությունը բաժանված է երկու մասի՝ մարդիկ, ովքեր ունեն ազդեցության լծակներ, և մարդիկ, ովքեր ուզում են գնել այդ ազդեցությունը, հետևաբար «մասնավոր օգուտների փոխանակման համակարգի» բարեփոխման համար կառավարության ցուցադրած ցանկացած ջանք հանրության համար փչած գունավոր փուչիկ է», –  ասաց Անի Սամսոնյանը։

Հարցին՝ ասում են՝ ձուկը գլխից է հոտում, ի՞նչ եք կարծում, այս պարագայում և՞ս այդպես է, Անի Սամսոնյանը պատասխանեց․ «Հաշվի առնելով, որ Հայաստանում իշխանության ձևավորումը և վերահսկումը ուղղահայաց է՝ այո»։

Անի Սամսոնյանը շեշտեց՝ հասարակությունը չի վստահում իշխանություններին, հատկապես՝ Կառավարությանը։

25507635_561036804231155_7055380341089195671_n

«Կոռուպցիան նվազեցնելուն ուղղված նախկին փորձերը օգուտ չեն տվել։ Մարդիկ չեն հավատում նաև օրենքի գերակայությանը, արդարադատությանը։ Նախ բարձր է քաղաքացիների՝ կաշառք տալու կամ կաշառք վերցնելու պատրաստակամությունը և հանդուրժողականությունը հենց այդ երևույթի նկատմամբ։ Երկրորդ՝ կոռուպցիայի դեմ պայքարի մարմինները մեզ մոտ ձևավորվում են հենց կոռումպացված չինովնիկներից։

Ինչ մարմին ուզում ես ստեղծիր, եթե չկա քաղաքական կամք, կոռումպացված պետական կառավարման վարչակազմը միշտ փորձելու է խոչընդոտել բարեփոխումներին», –  նշեց Անի Սամսոնյանը։

Վերջինս հիշեցրեց՝  կոռուպցիայի դեմ պայքարի համար մենք ստանում ենք աջակցություն և՛ Եվրամիությունից և՛ ԱՄՆ-ից, իսկ արդյունքը տեսանելի չէ։ 

«Մենք բազմիցս լսել ենք, թե ինչպես են Հայաստանում այս երկրի դեսպանները բարձրաձայնել կոռուպցիայի մասին, նշելով նաև, որ այն սպառնում է նույնիսկ մեր ազգային անվտանգությանը։ Հասկանալի է, որ նրանք շահագրգռված են այստեղ տեսնել տնտեսական բարենպաստ միջավայր՝ առանց կոռուպցիայի, մենաշնորհի, հովանավորչության և բյուրոկրատական քաշքշուկի՝ բիզնես միջավայրն առողջացնելու և ներդրումներ ներգրավելու համար։ Այդ գումարները մսխվում են հակակոռուպցիան ձևական մարմիններ ստեղծելու, օրենսդրական ոլորտում մի քանի դեկորատիվ բարելավումներ անելու և հանրային ծառայողների համար ինչ-որ անիմաստ մասնագիտական անիմաստ դասընթացներ իրականացնելու համար։ Իսկ մարդիկ ի՞նչ են ուզում․ հավասար հնարավորություններ աշխատելու և ապրելու համար, որոնք այդպես էլ չեն ստեղծվել և այս քաղաքական համակարգի պայմաններում չեն ստեղծվելու», –  ասաց Երևանի ավագանու անդամը։

Ըստ Անի Սամսոնյանի՝ կոռուպցիայից ձերբազատվելու համար պետք է անել հնարավորը և անհնարինը, ինչպես արվեց  հարևան Վրաստանում։

«Այս դեպքում կարելի է որպես օրինակ՝ նշել նաև  մեր վարչապետի սիրած Սինգապուրը, որտեղ առաջնորդ Լի Կուան Յու-ն գլխատումները սկսեց իր ազգականներից ու մտերիմներից։ Բայց, կոռոիպցիան արմատախիլ անելու  գլխավոր նախապայմանը քաղաքական կամքն է», –  եզրափակեց Անի Սամսոնյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ