02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դաժան սպանություն Վանաձորում

Վանաձորի Նարեկացի փողոցի 24/1 հասցեում գտնվող վագոն- տնակում քույրը դանակահարելով հարազատ եղբորը` սպանել է նրան:  Նախնական վարկածով, սպանությանը նախորդել է վիճաբանությունը:

Ժամը 21.30–ին, ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված հասցեում դիակ կա: Սպանվածը 45-ամյա Գարեգին Ավետիսյանն է: Քույրը` 38-ամյա Տարոնուհի Ավետիսյանը, ով կատարել է սպանությունը, ներկայումս գտնվում է ոստիկանության Վանաձորի բաժնում:

Սպանության գործիք դանակն առգրավված է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր.օր-ի 104 հոդվածի հատկանիշներով (սպանություն): Հարևանները Henaran.am –ին պատմեցին, որ սպանվածը մի քանի անգամ դատապարտված է եղել: Մեր թղթակիցը տեղեկացնում է, որ սպանվածի մայրը կորցրել է խոսելու ունակությունը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ