08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Նոր թանկացումներ են սպասվում. ժողովուրդ

«Բենզինի, դիզվառելիքի եւ սեղմված գազի շուկայում գնաճը կարող է մի շարք ապրանքատեսակների թանկացման պատճառ հանդիսանալ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ալյուրի եւ հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Մանչո գրուպ» ընկերության սեփականատեր Իվան Մոսոյանը նշել է, թե հրուշակեղենի գների վրա առաջիկայում հնարավոր է` իր բացասական հետեւանքները թողնի դիզվառելիքի եւ սեղմված գազի թանկացումը:

«Վառելիքի շուկայի հետ կապված քննարկումների փուլում ենք, որովհետեւ հրուշակեղենի առաքումը հիմնականում տրանսպորտով է իրականացվում: Իսկ այդ տրանսպորտն էլ աշխատում է դիզվառելիքով: Հրուշակեղենի գին դեռեւս չենք բարձրացրել, բայց արդեն զգում ենք, որ շուտով կաշխատենք վնասով»,- ասել է նա` հավելելով որ առաջիկայում կամփոփեն հունվար ամսվա ցուցանիշները եւ որոշում կկայացնեն:

Մասնագետների պնդմամբ` նույն խնդրի առաջ են կանգնած մի շարք այլ տնտեսվարողներ եւս, ու եթե ոչ առաջիկա օրերին, ապա առնվազն առաջիկա ամիսներին նրանք էլ կամաց-կամաց կսկսեն բարձրացնել իրենց արտադրանքի գները»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ