21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Շուշան Պետրոսյանն ուժեղ ցավեր ունի

ՀՀ վաստակավոր արտիստ, Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանը երեկվանից դուրս է գրվել հիվանդանոցից եւ շարունակվում է բուժվել տանը:

Henaran.am-ի հեռախոսազանգին պատասխանեց երգչուհու եղբոր կինը:

“Շուշանը ցավերի մեջ է, նոր են սրսկել, քնել է”,-ասաց նա՝ ներողություն խնդրելով, որ չի երգչուհին չի կարող պատասխանել մեր հարցերին:

Հիշեցնենք, որ Շուշան Պետրոսյանը վթարի էր ենթարկվել դեկտեմբերի 24-ի գիշերը:

Թե որ ժամի հարմար կլինի խոսել Շուշան Պետրոսյանի հետ՝ մեր զրուցակիցը դժվարացավ ասել: “Գիտեք ուժեղ ցավեր ունի, անընդհատ հանգստացնող դեղեր են ներարկում”,-ասաց նա:

Henaran.am-ը Շուշան Պետրոսյանի բարեկամուհու հետ զրուցեց կեսօրին մոտ: Դրանից հետո նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:

Henaran.am-ը սիրված երգչուհուն մաղթում է շուտափույթ ապաքինում եւ բարի Ամանոր:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ