01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնը դեռ չի ազատվել, բայց պաշտոնի համար գզվռտոց է սկսվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնը դեռ չի ազատվել, սակայն արտաքին գործերի նախարարությունում այդ պաշտոնի համար արդեն գզվռտոց է սկսվել։ Հավակնորդները շատ են, քանի որ սա դիվանագիտական աշխարհի ամենագայթակղիչ պաշտոններից է, մանավանդ՝ եթե հաշվի առնենք, որ դեսպանի պաշտոնից ՀՀ նախագահ են նշանակվում։

Մեր տեղեկություններով, դեսպան գնալու ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրում հատկապես փոխնախարար Աշոտ Հովակիմյանը, ով եղել է ՀՀ դեսպանը Լեհաստանում, Ավստրիայում, ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, իսկ 2011-ից զբաղեցնում է փոխարտգործնախարարի պաշտոնը։

Ինքը՝ Արմեն Սարգսյանը, իր թեկնածուն ունի՝ ՄԲ-ում փոխդեսպան կամ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Արմեն Լիլոյանը, որին ուզում է ժառանգություն թողնել իր պաշտոնը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ