23 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Եղեւնիների եւ սոճիների վաճառքի համար քաղաքապետարանն առանձնացրել է հատուկ տարածքներ

Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ Ամանորին ընդառաջ բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ աշխատանքների շրջանակում  բնական եղեւնիների ու սոճիների բացօթյա վաճառքը կազմակերպելու նպատակով քաղաքապետարանի կողմից վարչական բոլոր շրջաններում տարածքներ են առանձնացվել: Վաճառքի թույլտվությունները մասնավոր ընկերություններին եւ անհատներին տրամադրվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում:

Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում բնական եւ արհեստական տոնածառերի վաճառքը կազմակերպելու համար տարածքներ են հատկացվել 50 հասցեներում:

Քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչության կողմից  գործընթացի նկատմամբ սահմանված է խիստ հսկողություն: Չսահմանված վայրերում եղեւնիների եւ սոճիների վաճառքի դեպքեր հայտնաբերելիս կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:  

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ