Լինում է, որ չեն հղիանում, շատ մարդկանց մոտ էլ կա, որ չեն հղիանում
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ավարտվող տարին գյուղատնտեսության համար հաջողված ու բարենպաստ է համարում:
Այս մասին այսօր նախարարը խոսեց տարեվերջյան ամփոփոիչ ասուլիսին:
Անդրադառնալով ֆերմերներին բողոքներին, թե Եվրոպայից ներկրված երինջները Հայաստանի պայմաններում չեն հարմարվում, երկրորդ անգամ չեն հղիանում` նախարարն ասաց. ‘’Ես այդպես դրամատիկ չէի ներկայացնի’’: Ապա նա հավելեց. ‘’Լինում է, որ չեն հղիանում, շատ մարդկանց մոտ էլ կա, որ չեն հղիանում, մարդիկ էլ են մահանում, այնպես որ այդ խնդիրները կենդանական աշխարհում կան’’:
Կարապետյանը վսհատեցրեց, որ ֆերմերները բողոքում են, քանի որ ուզում են, որ իրենց մոտ աճեցված երինջները գնի նախարարությունը: Նախարարը հայտնեց, որ գործում է մասնագիտական աշխատանքային խումբ և այն կուսումնասիրի նախորդ տարիներից բերված սերնդի արդյունավետությունը: