09 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հետեւում են խոշոր ՛՛գլուխներին՛՛

 ՛՛Ճիշտ չէ  ասել, որ ամբողջ աշխարհում ամանորի նախաշեմին գները նվազում են, իսկ Հայաստանում բարձրանում են՛՛,-այսօր տարվա ամփոփիչ ասուլիսին հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ նշելով, որ աշխարհի ոչ մի երկրում ամանորի նախաշեմին սննդամթերքի գնի նվազեցում չի լինում:

՛՛Դա վերաբերում է հագուստին, անձնական օգտագործման իրերին, իսկ մեր մոնիթորինգն ասում է, որ մեզ մոտ էլ է նույնը տեղի ունենում՛՛,-բացատրեց Շաբոյանը:

Հարցին, թե բացառում է, որ ամանորին գների բարձրացում կլինի, ՏՄՊՊՀ նախագահը պատասխանեց. ՛՛Ամանորին հնարավոր է, որ գերիշխողներն օգտվեն առիթից ու գները չհիմնավորված բարձրացնեն, այդ պատճառով էլ մենք խմբերով ստուգումներ ենք կատարում ու հետևում ենք խոշոր ընկերությունների գնային քաղաքականությանը՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ