22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Թբիլիսիի պատմության թանգարանի տնօրինությանը

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ այցելել է Թբիլիսիի ՛՛Քարվասլա՛՛ պատմության թանգարան: Թբիլիսիի իր գործընկերոջ ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը շրջել և ծանոթացել է Վրաստանի մայրաքաղաքի անցած ճանապարհը ներկայացնող թանգարանի հարուստ հավաքածուի մշտական ցուցադրության ցուցանմուշներին: 

Հյուրերին ներկայացնելով արժեքավոր ցուցանմուշներից որոշները՝ թանգարանի աշխատակիցները հայտնել են, որ դրանք հայկական են: Ներկայացված ցուցադրությունները դիտելուց հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել թանգարանի տնօրինությանը ջերմ ընդունելության ու ցուցանմուշները ներկայացնելու, ինչպես նաև Թբիլիսիի պատմության թանգարանում հայկական ցուցանմուշների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի համար: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ