27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

՛՛Մատչելի բնակարան երիտասարդներին՛՛ ծրագրի վարկավորման վերաբերյալ

2013թ. դեկտեմբերի 13-ին ժամը 13:00-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նիստերի դահլիճում (ք. Երևան, Աբովյան 9, 3-րդ հարկ) ՙԵրևանի պետական   համալսարանի շրջանավարտների միավորում՚ հասարակական կազմակերպության (նախագահ` Արսեն  Քարամյան) և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի (վարչության նախագահ` Աշոտ Օսիպյան) միջև կստորագրվի  համագործակցության հուշագիր, ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացվող Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին՚ բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի  շահառուներին մատչելի պայմաններով հիփոթեքային վարկավորում տրամադրելու վերաբերյալ:

Ծրագրի շահառուներին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից հիփոթեքային վարկերը տրամադրվելու են

ՀՀ դրամով, մինչև 20 տարի մարման ժամկետով, 10 տոկոս տարեկան տոկոսադրույքով և կառուցվող բնակարանների գրավադրմամբ: Տրամադրվող վարկերը վերաֆինանսավորվելու են ՀՀ կենտրոնական բանկի Բնակարան երիտասարդներին՚ վերաֆինանսավորող վարկային կազմակերպության կողմից:

Ծրագրի շրջանակում Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 հասցեներում կառուցվում է ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից գրեթե կրկնակի չափով ցածր գներով տրամադրվելու են երիտասարդ մասնագետներին:

Բազմաբնակարան շենքի կառուցման և սպասարկման համար նախատեսված հողամասն ունի 20000 քմ. ընդհանուր մակերես:  Բնակելի համալիրը բաղկացած է լինելու յոթ մասնաշենքերից և ընդհանուր առմամբ  ունենալու է 490 բնակարան: Բնակարանները շահառուներին հանձնվելու են ամբողջությամբ  վերանորոգված վիճակում:

Շենքի շինարարությունը մեկնարկել է 2013թ. փետրվարի 1-ին և նախատեսվում է ավարտել 2015թ. հուլիսին: Շինարարական աշխատանքներն իրականացնում է ՙԷյ Դի Էյ՚ շինարարական կազմակերպությունը  (տնօրեն՝ Վահրամ Մելքումյան): Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքը լինելու է մոնոլիտ-երկաթբետոնյա: Այն  ունենալու է 14 բնակելի հարկ` երկու, երեք և չորսսենյականոց բնակարաններով, ինչպես նաև  ստորգետնյա ավտոկայանատեղեր` նախատեսված 116 ավտոմեքենաների կայանման համար: Յուրաքանչյուր  մուտքում լինելու է 2 վերելակ:

Շենքի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվելու է, նորացվելու են կոմունիկացիոն  համակարգերը, կառուցվելու են մանկական խաղահրապարակներ, կանաչապատ հանգստի գոտիներ և ծառուղիներ:

Տարածքն ունենալու է ժամանակակից արտաքին լուսավորություն: Բնակարանաշինական ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 10.5 մլրդ. ՀՀ դրամ:

Ծրագրի իրականացման ընթացքում կստեղծվեն ավելի քան 900 աշխատատեղեր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ