07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Արյուն է թափելու … սպառնում է ներքնաշորը նետել նախագահականի վրա /լրացված/ վիդեո/

Ազատության հրապարակից ազատամարտի մի խումբ վետերաններ, ազատամարտիկների կանայք, մայրեր բողոքի երթով շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր` իշխանափոխության պահանջով:

Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ այսպիսի Հայաստան իր երեխաների համար չէր պատկերացնում:

“Մի անգամ արյուն թափել ենք, էլի ենք թափելու: Պայքարելու ենք մինչեւ վերջ: Նախագահը պարտավոր է ընդունել մեզ եւ պատասխանել մեր հարցերին”:

Երբ հարցրեցինք, թե անցած անգամ նախագահականից առաջարկել են նամակով խնդիրները ներկայացնել եւ տիկին Սուսաննան ուղարկել է նամակը՝ ասաց. “Ես I love you նամակներ չեմ գրում: Նախագահը պիտի ընդունի ինձ”:

Ի դեպ, մեր տեղեկություններով, բողոքող կանանցից մեկը նախորդ ակցիայի ժամանակ որոշել է ներքնաշորը նետել նախագահական նստավայրի վրա, սակայն ընկերուհիները սաստել են նրան: Ազատամարտիկ տիկինը մերձավորներին ասել է, թե այս անգամ ՛՛կանի մտածածը՛՛:

Մանրամասները`Henaran.am տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ