07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստան-Կանզաս գործընկերությունը 10 տարեկան է

 Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում ՀՀ զինված ուժերի և ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության 10-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 2-ից 8-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի և Կանզասի փոխնահանգապետ Ջեֆ Քոլյերի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում տեղի կունենան Կանզասի պատվիրակության այցերը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, “Հումանիտար ականազերծման և փորձագիտական” կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպություն և ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակ:

Այցի ընթացքում Կանզասի պատվիրակությանը կընդունի ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ զինված ուժերի ու Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության 10-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառում:

Դեկտեմբերի 3-ին պատվիրակությունը կմասնակցի նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպված “Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկայնության նվազեցման անկյունաքար” խորագրով միջոցառմանը, ինչպես նաև դեկտեմբերի 7-ին` Գյումրիում և Սպիտակում երկրաշարժի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ