03 Մայիսի, Saturday, 2025
KFC

Ինչո՞ւ են բյուջեով միշտ Երևանին շատ գումար հատկացնում, կողքներն էլ նայեք. Վարդան Ղուկասյան

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը բյուջեի նախագծի քննարկմանը Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե ինչու են բյուջեով միշտ Երևանին շատ գումար հատկացնում: «56,3 մլրդ դրամից 43 մլրդը Երևանին եք հատկացնում, մնացածն էլ մարզերին, տակը ի՞նչ է մնում»,-ասաց նա և նկատեց, թե դոտացիան սխալ է բաշխվում, դրա համար էլ մարզերից ավելի շատ են արտագաղթում, ու վատ պայմաններ են: Ջանջուղազյանը նշեց, թե իրենց գնահատմամբ դժվար է մի քիչ շատ կամ քիչ դատողություն անել, քանի որ բյուջեն կազմում են համահարթեցման դոտացիայի օրենսդրության պահանջներից ելնելով:

«Օրինակ Եվրոպոլիտենի համար է նախատեսված այսքան գումար, և չենք կարող այդ գումարն այլ տարածաշրջանների համար ուղղել: Կամ Երևանում դպրոցների համար հատկացվող միջոցները չենք կարող այլ տարածաշրջաններ տեղափոխվել: Դրանք Երևանին բնորոշ ծրագրեր են, դրա համար էլ պատվիրակվել են Երևանին: Դրա համար գնահատկան տալ շատ է թե քիչ, պետք է առաջնորդվել օրենսդրությամբ»,-ասաց նա: Վարդան Ղուկասյանը նշեց, թե տեղյակ է, թե դոտացիան ինչ մասնաժնով է բաժնավում համայնքներին և կողմանկցի են տաս անգամ ավելի Երևանին տալ, թեկուզ քսան, բայց պետք չէ անտեսել մարզերը: «Մի քիչ էլ կողքերը նայեք, ինչքան կարող ենք լսել, որ սոցիալապես անապահով խավը Շիրակում է»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ