07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ոստիկանությունը փնտրել է Գասպարիին ու չի գտել

Նոյեմբերի 28-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ մեկօրյա հացադուլ հայտարարած քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին երեկ գիշերը ոստիկանությունը չի կարողացել գտնել: Ըստ մեր աղբյուրների, ոստիկանները ցանկացել են ապահովել հացադուլավորի անվտանգությունը, բայց նա այնտեղ չի եղել:

“Այո, ես կեսգիշերն անց գնացի տուն: Առավոտյան եկա, բայց հիմա հացադուլը դադարեցրել է:  Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին այսուհետեւ համարում եմ  որպես ոստիկանության ավագ խորհրդատու եւ կորոշեմ ինչ հարցով կարելի է դիմել նրան”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գասպարին:  

Հիշեցնենք, վերջինիս օգոստոսի 23-ին քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկել ոստիկանության բաժին եւ առանց որեւէ փաստաթղթի ներկայացման մի քանի ժամ անց ազատ արձակել։ Գասպարին դիմել էր ՄԻՊ-ին եւ իրազեկել տեղի ունեցածի մասին։ Նա խնդրել էր պարզաբանել, թե ինչու իրեն փաստաթղթեր չեն ներկայացվել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ