Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների գերակշիռ մասը գողությունն է
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/img_0003_1385722495.jpg)
2013թ. հունվարից-հոկտեմբեր անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պակասել է 17-ով: Հաշվետու ժամանակաշրջանում գրանցվել է 348 հանցագործություն՝ նախորդ տարվա 351-ի դիմաց:
Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
Ինչ վերաբերում է հանցատեսակներին, ապա գողությունների թիվն է աճել.192 դեպք՝ նախորդ տարվա 172-ի փոխարեն:Անչափահասների կողմից թմրանյութ օգտագործելու դեպքերը պակասել են 1-ով՝/այս տարի 3 դեպք/, խուլիգանության դեպքերը աճել են 2-ով՝ դառնալով 5: Աճել են ավտոմեքենա փախցնելու դեպքերը: Հետաքրքիր է, որ մարզերում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը նվազում է՝փոխարենը աճում է մայրաքաղաքում:
Ոլորտի պատասխանատուի դիտարկմամբ, չի կարելի ասել, որ գողություն անում ես հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: Իհարկե, մեկ-երկու դեպք հնարավոր է, որ անչափահասը սոցիալապես անապահով ընտանքից լինի:
Նելլի Դուրյանի խոսքով, հարցը պարզապես դաստիարակության մեջ է:
Ոստիկանների կողմից բացատրական աշխատանքները ուսհաստատություններում ակտիվացել են, ծրագրեր են իրականացվում երեխաների կրթությամբ եւ դաստիարակությամբ զբաղվող կազմակերպությունների հետ: