Շանթի “մեսիջը” կալանավայրից
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/sadrich1_1385716885.jpg)
“Ազգային միացյալ նախաձեռնության” ղեկավար Շանթ Հարությունյանը գոհ է քրեակատարողական հիմնարկի անձնակազմից, առողջական վիճակը լավ է, բողոքներ չունի: Այս մասին լրագրողներին ասաց նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը, ով կես ժամ ուշացավ ասուլիսից, քանի որ տեսակցության էր գնացել “Նուբարաշենի” հոգեբուժարանում գտնվող Շանթ Հարությունյանին:
Իր պաշտպանյալին ներկայացրած մեղադրանքներն անհիմն են, Հարությունյանը չի ընդունել մեղադրանքը եւ ցուցմունք չի տվել: Փաստաբանի խոսքով, այն ոստիկանը, որի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվում է Շանթ Հարությունյանը, եղել է քաղաքացիական հագուստով, ոչ թե ոստիկանական համազգեստով: Այս պարագայում բնականաբար Շանթը չէր կարող հասկանալ որ տվյալ անձը ոստիկան էր: Շանթը այդ օր նկատել էր, որ սադրիչներ կան եւ հավաքվածներին զգուշացրել էր, որ սադրանքի չենթարկվեն:
Փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալը կասկածներ ունի, որ իր հետ սադրիչներ են եղել, որոնք հիմա կալանավորված են եւ Շանթը նրանց չի ճանաչում:
“Ինքը ասում է, որ մենք նույնպես վճռական ենք եղել, անզիզջում մեր սահմանադրական իրավունքն իրականացնելիս, նաեւ ասում է թող ինձ եւ իմ ընկերներին չխառնեն մյուս ընդդիմադիրների հետ”,-Հարությունյանի մեսիջը փոխանցեց փաստաբանը: