«Հանգիստ, հանգիստ … ». ԱԺ-ում թեժ է
«Քաղաքական մեծամասնությունն ընտրել է սև ու սպիտակ նայելու դիրքորոշումը: Ի՞նչն է խնդիրը, որ լիագումար նիստում խանգարում է ձեզ այս հարցերը քննարկել»,-խորհրդարանում նախքան նիստի օրակարգն ընդունելը մեծամասնությանը հարցրեց «Ծառուկյան» դաշինքից ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը: Նշենք, որ մերժվել էր նրա կողմից ներկայացված նախագիծը մեծ օրակարգ ընդգրկելու հարցը: Մելքումյանն առաջարկում է փոփոխություններ «Հարկային »օրենսգրքում:
«Փոքր բիզնեսից չի կարելի ԱԱՀ հարկել գոնե էլի 4-5 տարի: Շեմի իջեցումը համարում եմ տնտեսական լուրջ քայլ: Բայց իշխանությանը դա ձեռնտու չէ»,-նկատեց նա:
2016 թվականի հոկտեմբերին ընդունված Հարկային օրենսգրքի համաձայն՝ ԱԱՀ է հարկվում տարեկան արդեն 115 մլն դրամ շրջանառությամբ բիզնեսից: «Այս պատճառով նրան պետք է գոնե 4-5 տարվա ժամանակ տալ»,- եզրափակեց պատգամավորը:
Ելույթը դուր չեկավ Տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանին, ով սկսեց տեղից խոսել: «Հանգի՛ստ, հանգի՛ստ: Տեղից մի՛ խոսեք»,-նետեցՄելքումյանը: Արփինե Հովհաննիսյանն ու Վահրամ Բաղդասարյանը փորձեցին լռեցնել Խոսրով Հարությունյանին: