16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Միջադեպ ՎՏԲ-ում. հաճախորդները դժգոհում են

“Էս ինչ բանկ ա, հետո գովում-մովում են, չի եղել, որ գամ էս բանկը ու չսպասեմ մի ժամ՝ օրվա որ ժամին էլ գամ”,-Henaran.am-ի հետ կիսվեցին ՎՏԲ Հայաստանի բանկի հաճախորդները: Նրանք դժգոհեցին ”Փակ շուկայի” դիմաց գտնվող ՎՏԲ բանկի մասնաճյուղից:

“6 գանձապահ պիտի լինի, միշտ երկու հոգի են, էն չորսը չի երեւում”,-ասաց տիկին Անահիտը: Վերջինիս խոսքով, մի տեղ էլ բանկի աշխատողներն են բողոքում: “Տիկին, սա է մեր կարգը, ուզում եք՝ փոխեք բանկը: Սպասարկման բաժնի պետ Կարինեն է հլա մի տեղ ինձ մեղադրում”,-բողոքեց հաճախորդը:

Բացի Անահիտից, էլի դժգոհողներ կային: “Հիվանդ երեխայիս թողել՝ եկել եմ, իրանց սխալի պատճառով ու մի ժամ 12 րոպե կանգնած եմ”,-նկատեց Աստղիկ Թորոսյանը:

Henaran.am-ը կփորձի նաեւ ստանալ ՎՏԲ բանկի հայստանյան մասնաճյուղի տեսակետը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ