23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Այդ սցենարը նախատեսվում էր Ռոբերտ Քոչարյանի գնալուց հետո, բայց չաշխատեց»

«Այս հանրաքվեն, նախագահական մոդելից պառլամենտականի փոփոխությունն ուներ մեկ նպատակ, այն էր, որ Սերժ Սարգսյանի համար հնարավոր չէր 2-3-րդ անդամ ընտրվել, և ինքը չուներ թեկնածու»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ, քաղաքական գործիչ Հովհաննես Իգիթյանը: Ըստ նրա՝ եթե առաջին ու երկրորդ նախագահների ժամանակ եղել են հստակ թեկնածուներ, այս անգամ չկան:

Հարցին, թե 2018 թվականը չի կարող արդյոք ընդդիմության համակար օրակարգ դառնալ, նա պատասխանեց. «Այս համակարգը թույլ չի տվել, որ թեկուզ հենց «Հանրապետական» կուսակցությունում որևէ մեկն աճեր ու դառնար պետության լիդերի մակարդակի մարդ: Նույնիսկ հայտնի ՀՀԿ-ականներն ասում են, որ Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի: 2018 թվականն ունի մեկ սցենար՝ Սերժ Սարգսյանը մնալու է պետության ղեկավար: Եթե ինքը գտնի, որ հնարավոր է դա անել՝ նստելով Մելիք Ադամյանի գրասենյակում, կորդինացնել, իշխել, այդպես կանի: Բայց ես այսօր դա չեմ տեսնում որպես գործող ռեալիզմ, ինձ թվում է՝ ինքն էլ չի տեսնում»:maxresdefault

Հովհաննես Իգիթյանն ընդգծեց՝ Հայաստանում «մեդվեդև» չկա. «Եթե Պուտինը կարողացավ գտնել մեկին, որ ասեր՝ ահա դու մի քիչ ցույց կտաս, որ նախագահ ես, հետո ես կգամ, Հայաստանում այդ հարցը չի ստացվել: Այդ սցենարը նախատեսվում էր Ռոբերտ Քոչարյանի գնալուց հետո, բայց չիրականացավ: Իմ կարծիքով՝ դրա պատճառներից մեկը «մարտի 1»-ն էր, մյուսը՝ իրենց ֆինանսական-տնտեսական որոշ պայմանների խախտումները»:

Դիտարկմանը, թե հենց սա կարող է ընդդիմության համար օրակարգ դառնալ, նա արձագանքեց. «Ընդդիմությունը օդից չի ծնվում, այն ծնվում է հասարակության աջակցությունից ու պահանջից, այսօր այդ ամենակարևորը չկա»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ